«Չելսիի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Տիագո Սիլվայի հետ
Սպորտ
«Չելսիի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել են չերկարաձգել պայմանագիրը 39-ամյա կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ Սիլվան լոնդոնյան թիմ է տեղափոխվել 2020 թվականին։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան