Քաղաքում հոսանքի 4 ժամից ավել վթարային անջատման դեպքում, սպառողին ՀԷՑ-ը պետք է վճարի մինչև 2500 դրամ
Հասարակությունէլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`
քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում,
գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում,
քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում,
Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,500 դրամը։
Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։