ՀՀ նախագահը ստորագրել է Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին հրամանագիրը
ՔաղաքականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, Արթուր Աթաբեկյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: