«Իմ մարմինը կատարյալ չէ». Սերենա Ուիլյամսը՝ բիկինիով (լուսանկար)
ԺամանցԹենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կեցվածք է ընդունել՝ երեխային գրկին ու համապատասխան կադրերը տարածել սոցիալական ցանցերում։ Նա երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսի կազմվածք ունի իր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո։
«Ինքդ քեզ սիրելը շատ կարևոր է։ Ես պետք է ինքս ինձ հիշեցնեմ այս մասին իմ կյանքի տարբեր փուլերում։ Հենց հիմա ինձ դուր է գալիս, որ իմ մարմինը կատարյալ չէ։ Ես սիրում եմ, որ կաթի հոտ է գալիս վրայիցս... Ես սիրում եմ ծանոթանալ իմ մարմնի նոր տարբերակին: Սա փոփոխություն է, բայց արժե այն: Լավ, հիմա գնում եմ մարզասրահ»,- կիսվել է չեմպիոնը։
Մարզուհին երկրորդ անգամ մայր է դարձել 2023 թվականի օգոստոսին․ նա գործարար Ալեքսիս Օհանյանից դուստր է ունեցել։ Զույգի առաջնեկը՝ Օլիմպիան, ծնվել է 2017 թվականին։