«Ռեալի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին տեղափոխող ավտոբուսը ճանապարհին վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է El chiringuito tv պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում։ Մայրուղով երթևեկող մեքենայի վարորդն սկսել է նկարահանել «Ռեալի» ավտոբուսը, ինչի պատճառով շեղվել է և մի քանի վայրկյան անց բախվել է ավտոբուսին։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ»-«ՌԲ Լայպցիգ» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 13-ին, «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։
Պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին՝ Մադրիդում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան