ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը. Aysor.am
ՀասարակությունՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը, այս մասին հաղորդում է Aysor.am–ը։
«Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Փաստին ուշադրություն է հրավիրել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով․ «Եթե սա տեխնիկական խնդիր չէ (ինչում խիստ կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես ու պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ․ «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»»,– գրում է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։