Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո 

Հ Յ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հանդպել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Հասարակություն

Հ Յ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը փետրվարի 9-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Տեր-Խաչատուրյանը շնորհավորել է 2023թ․ հոկտեմբերին Երևանում կանադական դեսպանատան բացման առթիվ, ինչը նպաստելու է Կանադա-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկա ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, հատկապես ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան և այլն։ Մտահոգություններ են հնչել նաև Կանադայի կառավարության՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերյալ։ 2020 թ․ հոկտեմբերի սկզբին Օտտավան կասեցրել էր դեպի Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունները՝ մասնավորապես օպտիկական սարքավորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք էլ այնուհետև ուղարկվում էին դեպի Ադրբեջան և օգտագործվում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին թիրախավորելու համար։

Դեսպան Թըրները վերահաստատել է իր կառավարության դիրքորոշումն առ այն, որ պետք է հարգվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և որ Կանադան վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի վկայությունն է ԵՄ մոնիտորինգային առաքելությանը մասնակցելու իր որոշումը՝ ի պատասխան Հայաստանի իշխանությունների պաշտոնական խնդրանքի։ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը տեղակայվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում 2022 թ․ հոկտեմբերից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության և, հնարավորության դեպքում, նրանց իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։

 Մինչ այժմ Կանադան միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը տեղում մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը: Կանադայի դեսպանը նաև վերահաստատել է, որ կանադացի արտահանողներին ծանուցվել է առ այն, որ նոր պաշտպանական արտահանման համար դիմումները պահանջում են հավաստացիումներ Թուրքիայից, որտեղ նշվում է, թե արդյոք տրամադրված տեխնոլոգիաները վերաարտահանվելու են երրորդ կամ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ, և արդյոք դրանք ներառվելու են սպառազինության մեջ: Կանադան պարտավոր է ներպետական օրենսդրության և զենքի առևտրի համաշխարհային պայմանագրի համաձայն՝ կանխելու, հայտնաբերելու և դադարեցնելու ռազմական ապրանքների ուղարկումը դեպի այլ չնախատեսված շահառուների:

90 րոպե տևողությամբ հանդիպումն ավարտվեց երկուստեք պատրաստակամությամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում և հնարավորության դեպքում համագործակցել փոխշահավետ նախաձեռնություններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Կանադա-Հայաստան հարաբերությունները։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ և Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդական Ահարոն Քոուն։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտ
Ամենադիտված