Երևանի ավագանին լռության րոպեով հարգեց ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը
ՔաղաքականԵրևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակին։
Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր տղաների հիշատակը»,- ասաց Ավինյանը։