Հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել
ՔաղաքականՓետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվածների հիշատակը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգվել է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների տրամադրման ռեժիմը, որը նախատեսում է ավելի ցածր եկամտահարկ փոքր ընկերությունների համար: Սակայն, ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տարի արդեն կունենանք ամբողջական ու երկարաժամկետ լուծումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որով կկարգավորի ՏՏ ոլորտը:
Բաբկեն Թունյանը նախագծի առնչությամբ առաջարկել է հրավիրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ. կհրավիրվեն ոլորտին առնչվող գերատեսչությունների, բիզնես ասոցիացիաների միությունների եւ ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը մարտի 5-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել: