Իրանում ներկայացրել են հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նոր համակարգերը
ԻրանԻրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Արման» և «Ազարախշ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգերը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Այս համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 2022 թվականի ապրիլին՝ Իրանի բանակի օրվա շքերթում։ «Արման» համալիրը ներկայացված է երկու տարբերակով՝ մի մոդելը հագեցած է ակտիվ ռադարային հոսանքով, մյուսը՝ պասիվ։ «Ազարախշը» ցածր բարձրության վրա հրթիռների դեմ պայքարի համալիր է՝ միաժամանակ օգտագործելով ռադարային և օպտիկաէլեկտրոնային համակարգ՝ օբյեկտները հայտնաբերելու և հետևելու համար։
Շնորհանդեսին մասնակցել է երկրի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։