Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի
ԻրանԻրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կրկին անդրադարձել է «միջանցքի» ու տարածաշրջանում սահմանների փոփոխության հարցին։
Նրա խոսքով՝ Իրանը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության, որը կփոխի միջազգային սահմանները տարածաշրջանում։
«Այս հարցում Իրանի դիրքորոշումը բազմիցս հնչել է։ Այս հարցում փոփոխություններ չեն եղել ու չեն էլ լինելու»,- նշել է նա։
Քանանին հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և հիմնված են տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ընդհանուր շահերի վրա։