ԵԽ–ն հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին օրինագծին
ԱշխարհԵվրախորհրդարանը հաստատել է պատժամիջոցները շրջանցելու համար քրեական պատիժներ սահմանող օրենքը, որը, ինչպես ակնկալվում է, թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական մասնավոր ակտիվները, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ՝ քվեարկության արդյունքներից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 543 պատգամավոր, դեմ է քվեարկել 45-ը, ևս 27 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը։
Փաստաթղթում կհստակեցվեն, մասնավորապես, ԵՄ-ի կողմից ընդունված բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև կսահմանվի դրանց խախտումը կամ շրջանցումը, որը կհայտնվի քրեական հանցագործությունների կատեգորիայի մեջ։ Դրա համար նախատեսված պատիժները տատանվում են տուգանքներից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում:
«Խախտումները ներառում են միջոցները թաքցնելը կամ փոխանցելը, որոնք պետք է սառեցվեն, գույքի իրական սեփականատիրոջը թաքցնելը և պահանջվող տեղեկությունը չտրամադրելը», - ասվում է հայտարարության մեջ: