Իսրայելի ազգային անվտանգության նախարարը պահանջել է պատերազմ սկսել Լիբանանի հետ
ԱշխարհԻսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը պահանջել է ռազմական գործողություններ սկսել Լիբանանի դեմ։ Երեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, նա դիմել է բանակին և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ բախման ակտիվ փուլն սկսելու պահանջով։
«Գալանտ, բանակը ձեր պարտականությունն է։ Ինչի՞ն ես սպասում։ 100-ից ավելի հրթիռ, 100 արձակում Իսրայել պետության դեմ, իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Դադարեցրեք Աբու Ալիի հետ տեսանյութեր հրապարակելը և եկեք սկսենք արձագանքել, հարձակվել, կռվել հենց հիմա»,- գրել է Գվիրը սոցցանցում։