Արևմուտքը, կազմակերպելով հեղաշրջում Ուկրաինայում, անմիջապես սկսեց ամեն ինչում մեղադրել ՌԴ–ին․ Լավրով
ԱշխարհՈւկրաինայում հեղաշրջումը կազմակերպած հավաքական Արեւմուտքի երկրներն անմիջապես մեղադրեցին Ռուսաստանին ամեն ինչում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երբ տեղի ունեցավ այս պետական հեղաշրջումը (2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իշխանափոխություն - նշում է ՏԱՍՍ-ը), Արևմուտքի բոլոր վերնախավերը, առաջին հերթին նրանք, ովքեր նախապատրաստել էին այս հեղաշրջումը, անմիջապես սկսեցին իրենց մատներն ուղղել Ռուսաստանի վրա, հիստերիա սարքեցին, [սկսեցին] մեղադրել մեզ բոլոր մեղքերի, միջազգային իրավունքի խախտման մեջ»,- ասել է նախարարը։