Ոչ մեկին չեմ վստահում, մեզ երաշխիքներ են պետք. Պուտին
Աշխարհ«Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ «ազնիվ համաձայնության» հնարավորությանը, Ռուսաստանին անհրաժեշտ են այնպիսի գրավոր երաշխիքներ, որոնց մենք կհավատանք», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Ես չեմ ուզում այսպես ասել, բայց ոչ մեկին չեմ վստահում։ Մեզ երաշխիքներ են պետք։ Եվ երաշխիքները պետք է գրավոր լինեն, դրանք պետք է լինեն այնպիսին, որը կհամապատասխանի մեզ, որին մենք կհավատանք»,- ասել է Պուտինը (մեջբերում է ՌԻԱ Նովոստին):
Նա հավելել է, որ նախընտրում է «առաջնորդվել փաստերով, քան բարի ցանկություններով և խոսել այն մասին, թե ինչպես կարելի է վստահել բոլորին», և որ ինքը չի գնի «մի քանի դատարկ խոստումներ»։
«Հասկանում եք, երբ որոշում եք կայացնում այս մակարդակով, ընդունված որոշման հետևանքների համար պատասխանատվության աստիճանը շատ բարձր է։ Ուստի մենք չենք անի մի բան, որը չի համապատասխանում մեր երկրի շահերին»,- ասել է Պուտինը։