Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ
ԱշխարհՌուսաստանի Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, 17 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նշենք, որ այսօր առավոտյան ուկրաինական բանակը հրթիռակոծության է ենթարկել Բելգորոդի մարզը։ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ ռուս զինվորականները Բելգորոդում կանխել են ուկրաինացի զինվորականների՝ երկրի տարածք մուտք գործելու փորձը։ Հաղորդվում է, որ մարտի ժամանակ ուկրաինական կողմից ոչնչացվել է մինչև 195 զինվորական և 5 տանկ։