ՌԴ–ում նախագահական ընտրությունների ժամանակ փորձել են այրել քվեատուփը (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Կոգալիմ քաղաքի բնակչուհին փորձել է այրել քվեատուփը, հայտնում է Ուգրայի ընտրական հանձնաժողովը։ Նրան բերման են ենթարկել, իսկ հրդեհն արագ մարվել է։ Քվեաթերթիկներն ու սարքավորումները չեն վնասվել։ Այս մասին հաղորդում է News.ru–ն։
«Ժամը 15:18-ին (Երևանի ժամանակով 14:18-ին) Կոգալիմ քաղաքում՝ թիվ 484 ընտրատեղամասում, Մոլոտովի կոկտեյլի միջոցով քվեատուփն այրելու անհաջող փորձ է արվել», ասվում է հաղորդագրության մեջ։