Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի վրա դիվերսիոն հարձակումների փորձերը
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա՝ ավելի քան 2,5 հազար անձնակազմի, 35 տանկի և մոտ 40 զրահամեքենայի մասնակցությամբ, սակայն ոչ մի տեղ հաջողության չեն հասել, ասել է ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինական ուժերը, որոնք հարձակվել են Ռուսաստանի տարածքի վրա, փախել են կորուստներով, նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ հակառակորդի հրթիռների և արկերի մոտ 95%-ը ոչնչացվում է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։