Ուկրաինայի զինված ուժերի հարվածներն անպատասխան չեն մնա․ Պուտին (տեսանյութ)
ԱշխարհԿիևի նեոնացիստական ռեժիմի հարվածները Ռուսաստանի տարածքին անպատիժ չեն մնա։ Այս մասին մարտի 15-ին Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարը նշել է, որ Կիևի նեոնացիստական ռեժիմը փորձում է իրականացնել հանցավոր ցուցադրական զինված գործողություններ՝ քվեարկության գործընթացը խաթարելու և մարդկանց ահաբեկելու համար, գոնե Ուկրաինային սահմանակից շրջաններում։
«Թշնամու այս հարվածներն անպատիժ չեն մնում և չեն մնա»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Կիևը հարվածներ է հասցնում բնակավայրերին, խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց կտրամադրվի ողջ անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։