Սերբիայի նախագահը նշել է Ուկրաինայում հակամարտության զարգացման երկու սցենար
Աշխարհ
Արևմուտքն Ուկրաինայում հակամարտության զարգացման երկու սցենար կա, կարծում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Կա՛մ Արևմուտքը կգնա Ռուսաստանի հետ լիարժեք հակամարտության ճանապարհով, կա՛մ ԱՄՆ-ի և Չինաստանի օգնությամբ կհաստատվի ինչ-որ զինադադար, ինչը կնշանակի մեծ թեթևացում աշխարհի համար»,- ասել է Վուչիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև ուղիղ հակամարտությունից ոչ ոք չի շահի, և մարդկային կորուստների հետևանքները կարող են լինել ավելի լուրջ, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Վուչիչը վստահ է, որ նման հակամարտությունը կազդի նաև Սերբիայի վրա, ուստի երկիրը պետք է պատրաստվի իրավիճակի ցանկացած զարգացման։ Նրա խոսքով՝ 100 օրվա ընթացքում պարզ կլինի, թե Արեւմուտքն ինչ սցենար կընտրի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ