Ես կվերցնեմ հեռախոսը, եթե Պուտինը զանգահարի ինձ․ Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, սակայն հավելել է, որ պատերազմի ավարտի համար իրական բանակցությունները պետք է վարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կվերցնեմ հեռախոսը, եթե Պուտինը զանգահարի ինձ: Դա իմ պարտականությունն է, և կլսեմ, թե ինչ է նա առաջարկում: Ֆրանսիայի դերը «պատերազմի նյարդը» լինելն է... Մի կողմից՝ պետք է Ուկրաինային տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրա պաշտպանունակությունը, ռազմական տեխնիկան ուժեղացնելու համար, բայց միևնույն ժամանակ նպաստել դեէսկալացիային։
Մենք պետք է հասնենք մշտական, կայուն ու արդար խաղաղության։ Եվ եթե Պուտինը ցանկանում է ինչ-որ բան առաջարկել, ես կլսեմ նրա առաջարկը, բայց պետք է ասեմ, որ միակ բանակցություններն այն բանակցություններն են, որոնց գնում են երկու երկրների ղեկավարները»,- ասել է Մակրոնը լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում։