Մոլդովայում տղամարդը ձերբակալվել է ՌԴ դեսպանատան շենքը հրկիզելու փորձի համար
ԱշխարհՄոլդովայում ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է 72 ժամով, հայտնում է Քիշնևի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Քիշնևում ՌԴ դեսպանատան մոտ միջադեպ է տեղի ունեցել. անհայտ անձը կիրակի օրը հրկիզող խառնուրդով տարա է նետել դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատի վրայով։
Դեսպանատանը քվեարկությունը դադարեցվել է։ Նա ասել է, որ բացի Մոլդովայի քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։
«Քիշնևում ՌԴ դեսպանատան ցանկապատի վրայով դյուրավառ նյութերով երկու տարա նետած տղամարդը 72 ժամով կալանավորվել է»,-լրագրողներին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դեսպանատունը, ընտրատեղամասում կարող են քվեարկել Մոլդովայում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները։