Բերդյանսկում մահացել է ընտրական հանձնաժողովի անդամը
Աշխարհ
Բերդյանսկում գնդակոծության հետևանքով մահացել է ընտրական հանձնաժողովի անդամը, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, Բերդյանսկ քաղաքում մահացել է ընտրական հանձնաժողովի քվեարկող անդամը։ Իրավիճակը ծանր էր Կամենկա-Դնեպրովսկայայում, Էներգոդարում, որտեղ մեզ ստիպեցին փաստաթղթերի հետ միասին տեղափոխել ընտրական հանձնաժողովներ»,-ասել է Գորովոյը։
Մինչ այս Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Զապորոժիեի շրջանի Բերդյանսկում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել։ Միջադեպը տեղի է ունեցել ընտրատեղամասի մոտ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու