Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ
Աշխարհ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ: Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։
Մարտի 17-ին, Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 02:05 ին, ՆԱՍԱ-ի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի աստղագետները արձանագրել են Արեգակի բռնկում՝ M3 ռենտգենյան ճառագայթների տիրույթում AR3607 արևային բծից: Ժայթքումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ՝ 500-700 կմ/վ արագությամբ»։