ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել
ԱշխարհԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Կարծում եմ, կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորանքներ չեն լինի»,- ասել է Պատելը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն «ազատ և արդար» չի համարում։