ՌԴ Պետդումայում մեկնաբանել են «Միր» քարտերից հրաժարումը
ԱշխարհՀայաստանի բանկերի՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործունեությունը դադարեցնելու որոշումը կորուստ կլնի հենց Հայաստանի և նրա բնակիչների համար։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը։
«Այս ամենը տեղի է ունենում ակնհայտորեն ամերիկյան ճնշման ներքո: Իհարկե, Հայաստանի համար սա կորուստ է, քանի որ Հայաստանի շատ բնակիչներ և ՌԴ քաղաքացիներ, ովքեր հաճախ են այցելում այնտեղ, այդ թվում՝ հայեր, օգտվում են «Միր» քարտից: Փաստորեն, Հայաստանի համար ավելի շատ մինուսներ կան ․․․ Իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում։ Վստահ եմ, որ ելք կգտնվի»,- ասել է նա։