ԱՄՆ-ում հայտնել են մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի կորուստների հիմնական պատճառը
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը մարտի դաշտում կորցնում են դիրքերը Կոնգրեսի անգործության պատճառով, որը դանդաղում է Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերին։
«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան, Կոնգրեսի վերջին մի քանի ամիսների անգործության պատճառով, իրականում կորցնում է դիրքերը մարտի դաշտում»,- նշել է նա։
Ժան Պիերի խոսքով՝ ուկրաինացիները «պայքարում են իրենց ժողովրդավարության համար»։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կոչ է արել ընդունել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը։