Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ուկրաինայում արևմտյան զինվորականների ներկայությունը
Աշխարհ
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Ուկրաինայում արևմտյան զինվորականներ կան՝ նրանց ներկայությունն այնտեղ անվանելով «բաց գաղտնիք»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչպես ասաց ձեր կանցլերը (Օլաֆ Շոլցը - խմբ.), մեծ երկրների զորքերն արդեն գտնվում են Ուկրաինայում», - ասել է Սիկորսկին:
«Լեհերենում կա բաց գաղտնիք տերմին, որը նկարագրում է գաղտնիք, որը բոլորը գիտեն», - պատասխանել է նախարարն այն հարցին, թե արդյոք խնդիր է, որ Շոլցը խոսում է Ուկրաինայում արևմտյան ռազմական ուժերի ներկայության մասին։
Ընդ որում, Սիկորսկին կրկին հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա։ «Ուկրաինան և Լեհաստանը 400 տարի մեկ երկիր են եղել, և դա (զորքեր ուղարկելը - խմբ.) ռուսների համար հիանալի քարոզչական սնունդ կծառայեր, հետևաբար, մենք պետք է վերջինը լինենք, որ դա կանի»,- հավելել է նախարարը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու