Ուղեղում Neuralink չիպ ունեցող առաջին հիվանդը շախմատ է խաղացել մտքով (տեսանյութ)
ԱշխարհԻլոն Մասկի Neuralink ստարտափը ցուցադրել է տեսանյութ, թե ինչպես է Neuralink չիպ ունեցող առաջին հիվանդը առցանց շախմատ խաղում:
29-ամյա Նոլան Արբոն ուսերից ներքև կաթվածահար է եղել մոտ ութ տարի առաջ՝ դժբախտ պատահարի հետևանքով: Հունվարի վերջին նրան ուղեղի չիպ են տեղադրել, և փետրվարի 20-ին ընկերությունը հայտնել է, որ տղամարդը սովորել է կառավարել համակարգչային մկնիկը մտքով՝ «ուղղակի մտածելով դրա մասին»։
Կադրերում երևում է, թե ինչպես է Արբոն շախմատ խաղում նոութբուքով՝ շարժելով կուրսորը Neuralink սարքի միջոցով։ Տղամարդը նաև ասել է, որ չիպի շնորհիվ կարող է խաղալ Civilization VI «ութ ժամ անընդմեջ»:
Տեսանյութը՝ այստեղ։