ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Աշխարհ
«Խորհուրդ չենք տա ստուգել համարժեք և կոշտ պատասխան տալու Ռուսաստանի պատրաստակամությունը»,- այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին հայտարարությունները:
«Մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա <...> փորձնականորեն ստուգել համարժեք և կոշտ պատասխան տալու մեր երկրի պատրաստակամությունը»,- ասել է նա kp.ru-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ, Փարիզում Ուկրաինային նվիրված համաժողովի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ