ՌԴ–ում ԼԳԲՏ շարժումը ներառվել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցանկում
Աշխարհ«Ռոսֆինմոնիտորինգը» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ավելացրել է ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը, որն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, ասվում է գործակալության կայքում։ Ցանկում ներառվել են նաև «կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումները»։
«Միջազգային ԼԳԲՏ հասարակական շարժումը և դրա կառուցվածքային բաժանումները», - ասվում է ցուցակում։
2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը քննարկել և բավարարել էր Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության հայցը՝ ԼԳԲՏ շարժումը որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ։