Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը․ Զախարովա
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ հավելելով, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը զանգեր է ստանում ամբողջ աշխարհից։
«ՌԴ ԱԳՆ-ն աշխարհի տարբեր երկրների շարքային քաղաքացիներից զանգեր է ստանում, որոնք ցավակցում են «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան։
Ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, նշել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ