Կիևում հզոր պայթյուններ են հնչել
Աշխարհ
Կիևում մի քանի ուժեղ պայթյուն է հնչել, հայտնում է Strana.ua-ն։
Քաղաքի Պեչերսկի թաղամասում հրթիռի բեկորներից վնասվել է բնակելի շենք, հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Շտապ օգնության ծառայություններ են ուղարկվում նաև մայրաքաղաքի Դնեպրի և Սոլոմենսկի շրջաններ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Առավոտյան ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Օդեսայի և Չերկասի մարզերում։ Երեկ՝ մարտի 24-ին, պայթյուններ են գրանցվել նաև Ուկրաինայի մայրաքաղաքում։ Կլիչկոն ասել է, որ Դեսնյանսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են անտառային գոտում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ