Տաջիկստանի նախագահը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների դաստիարակությանը
Աշխարհ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է ամոթալի և սարսափելի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մոսկվայից ոչ հեռու տեղի ունեցած ամոթալի և սարսափելի իրադարձությունը ևս մեկ անգամ զգուշացնում է մեզանից յուրաքանչյուրին, հատկապես ծնողներին, որ էլ ավելի լուրջ ուշադրություն դարձնեն երեխաների դաստիարակությանը»,- ասել է Ռահմոնը։
Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ քաղաքացիները պետք է «պաշտպանեն դեռահասներին և երիտասարդներին նման ավերիչ ու սարսափելի խմբերի ազդեցությունից»։ Նրա խոսքով՝ երեխաներին չի կարելի թույլ տալ «արատավորել տաջիկ ազգի անունը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ