ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ հրադադար հաստատելու մասին
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթին ձեռնպահ է քվեարկել միայն Միացյալ Նահանգները։ Մնացած 14 երկրները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կողմ են քվեարկել։
Բանաձեւը պատրաստել են Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ