Պուտինը նշել է «Կրոկուսում» իրականացված ահաբեկչության նպատակը
ԱշխարհՄարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նպատակը մեր հասարակության մեջ խուճապ սերմանելն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նպատակը, ինչպես արդեն ասացի, մեր հասարակության մեջ խուճապ սերմանելն էր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ արդյոք արմատական իսլամիստներն են իսկապես որոշել հարվածել Ռուսաստանին։
Պետության ղեկավարը նշել է, որ այլ հարց է, թե ինչպես են արմատական իսլամիստները, որոնք իրենց ներկայացնում են որպես «մաքուր իսլամ» դավանող հավատացյալ մուսուլմաններ, «դաժան վայրագություններ և հանցագործություններ» կատարում մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում։