ԱՄՆ-ը փորձում է բոլորին համոզել, որ Ուկրաինան կապ չունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ․ Պուտին
ԱշխարհԱՄՆ-ը փորձում է բոլորին համոզել, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ «ուկրաինական հետք» չկա, որ հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ը տարբեր ուղիներով փորձում է համոզել իր արբանյակներին և աշխարհի այլ երկրներին, որ իրենց հետախուզության համաձայն, Մոսկվայի ահաբեկչության մեջ իբր Կիևի հետք չկա, որ արյունալի ահաբեկչությունն իրականացվել է Ռուսաստանում արգելված ԻՊ կազմակերպության անդամ՝ իսլամի հետեւորդների կողմից»,- ասել է նա։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը գիտի, թե ում ձեռքով է կատարվել այդ հանցագործությունը Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների նկատմամբ։ Ռուսաստանին հետաքրքրում է, թե ով է պատվիրել ահաբեկչությունը, հավելել է նա։