Նեթանյահուն հրաժարվել է գնալ ԱՄՆ Գազայի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից Գազայի վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Նեթանյահուն նման որոշում է կայացրել՝ կապված Վաշինգտոնի դիրքորոշման հետ, որը վետո չի դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ է անում Ռամադանի ընթացքում հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Սպիտակ տան կողմից բանաձեւի վրա վետո չկիրառելն «ակնհայտ շեղում» է իր նախկին դիրքորոշումից և վնասում է Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական ջանքերին, ինչպես նաև ավելի քան 130 պատանդների ազատ արձակման ջանքերին: