«Renault»–ը վաճառվել է ահաբեկչությունից ութ օր առաջ․ մանրամասներ (լուսանկար)
ԱշխարհRT հեռուստաալիքը հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա գրոհած ահաբեկիչներին «Renault Symbol» ավտոմեքենայի վաճառքի պայմանագրի լուսանկարը։
Փաստաթղթի համաձայն՝ վաճառողը Դիլովար Իսլոմովն է։ Գնորդը ահաբեկչության մեջ մեղադրվողներից Դալերժոն Միրզոևն է։
Պայմանագիրը կնքվել է մարտի 14-ին: Սա նշանակում է, որ մեքենան ձեռք է բերվել ահաբեկչությունից ութ օր առաջ։ Գործարքի գումարը կազմել է 250 հազար ռուբլի։
Ահաբեկիչները «Կրոկուս» են ժամանել «Renault Symbol»-ով: Նրանք հանցագործությունը կատարելուց հետո նույն մեքենայով դիմել են փախուստի։
Մարտի 25-ին Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մեղադրյալներին՝ Իսրոիլ Իսլոմովին, նրա որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին։