Ահաբեկչության գործով կալանավորվածներից ստացված տվյալները հաստատում են ուկրաինական հետքը․ Բորտնիկով
Աշխարհ«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորվածներից ստացված նախնական տեղեկությունները հաստատում են ուկրաինական հետքը, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Բորտնիկովը, պատվիրատուն դեռ բացահայտված չէ, սակայն ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը և հավաքագրել հանցագործներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հետախուզական ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար։