Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունը կարող է նոր լայնածավալ հարձակում սկսել մայիսի վերջին կամ հունիսին։ Ուկրաինային անհրաժեշտ է անհապաղ օգնություն արևմտյան գործընկերներից։ Այս մասին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կայունացրել ենք իրավիճակը (ռազմաճակատում - խմբ․): Ավելի լավ է, քան երկու-երեք ամիս առաջ, երբ ունեինք հրետանային զինամթերքի, տարբեր տեսակի զինատեսակների մեծ պակաս»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ ուկրաինական բանակը պատրաստ չէ Ռուսաստանի կողմից լայնածավալ հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։