Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից
ԱշխարհMash տելեգրամային ալիքից տեղեկանում ենք, որ քրեական աշխարհում հայտնի Շաքրո Մոլոդոյը, նույն ինքը՝ Զախարի Կալաշովը, վաղաժամկետ ազատ է արձակվել առողջական խնդիրների պատճառով։ Շաքրո Մոլոդոյը գլխավորել է Դեդ Հասան մականունով հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի կլանը նրա սպանությունից հետո։
Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից։ Ըստ աղբյուրի նա հնարավոր է մեկնի Սոչի կամ Աբխազիա, իր ընկերների մոտ։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Մադրիդի դատարանը Կալաշովին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման իսկ ավելի ուշ պատիժը հասցվել է 9 տարվա ազատազրկման։ Իսկ արդեն 2018 թվականին նա Ռուսաստանում դատապարտվել է շուրջ 10 տարվա ազատազրկման։
Գործը վերաբերել է Մոսկվայի Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից խոշոր գումարի շորթմանը. 2015 թվականի դեկտեմբերին այս հաստատությունում տեղի ունեցած վեճի ժամանակ Շաքրո Մոլոդոյ և գործարար կնոջ կողմնակիցների միջև փոխհրաձգություն է եղել, երկու մարդ զոհվել է։