«Կրոկուսի» վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնում էին Ուկրաինայի հետ սահման՝ Կիևում պարգևներ ստանալու համար. ՌԴ ՔԿ
Աշխարհ«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալները հարցաքննության ժամանակ պատմել են, որ հարձակումից հետո իրենք գնում էին Կիև՝ վարձատրության համար, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն Telegram–յան ալիքում։
«Համակարգողի հանձնարարությամբ ահաբեկիչները հանցագործությունը կատարելուց հետո մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի այնուհետև հատեն այն և հասնեն Կիև՝ իրենց խոստացված պարգևը ստանալու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Նրանք հայտնել են, որ իրենց գործողությունները ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ համերգասրահի վրա հարձակումից հետո համակարգել է ինչ-որ տղամարդ՝ Telegram-ում ձայնային հաղորդագրությունների միջոցով։