«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողի մայրը ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից (տեսանյութ)
Տեսանյութեր«Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկի մայրը՝ Շամսիդինա Ֆարիդունին, դիմել է որդուն ու հարձակման զոհերի հարազատներին։ Այս մասին հայտնում է Ruptly–ը։
Ահաբեկչության մեջ մեղադրվող Մուասար Զարգարովայի մայրն իր ընտանիքի անունից ներողություն է խնդրել որդու արածի համար։
«Իմ ընտանիքի անունից ներողություն եմ խնդրում զոհվածների հարազատներից։ Նրանք էլ են մայրեր, նրանք էլ տղաներ ունեն, մայրեր ունեն։ Տղա՛ս... Ինչու՞ արեցիր դա... Եթե Աստծո համար, ուրեմն երբեք «շահիդ» չես դառնա»,- արտասվելով ասել է կինը։