Սանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 400 միգրանտ կարտաքսվի Ռուսաստանից
ԱշխարհՍանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 400 միգրանտ կվտարվի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է քաղաքային դատարանների մամուլի միասնական ծառայության ղեկավար Դարիա Լեբեդեւան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«418 օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր խախտել են միգրացիոն օրենսդրությունը, բռնի կերպով կվտարվեն Ռուսաստանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2024 թվականի մարտի 25-ից մարտի 29-ը քաղաքի շրջանային դատարանները ստացել են վարչական իրավախախտումների 584 գործ՝ միգրացիոն օրենսդրությանը չհամապատասխանելու հետ կապված։ Դրանցից դատարանները վերանայել են 515-ը։
Դատարանի որոշումներով 418 օրինախախտ տուգանվել է երկրից հարկադիր արտաքսմամբ։ Եվս 48 մարդ պետք է տուգանք վճարի և ինքնուրույն լքի Ռուսաստանը: