Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում զոհվել է շուրջ 32․8 հազար մարդ
Աշխարհ
Գազայում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 32․8 հազար մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ անցած տարվա սեպտեմբերից Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 32 հազար 782-ի, նվազագույնը 72 598 մարդ է տուժել։
Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամում անկլավում 77 մարդ է զոհվել, ևս 108-ը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ