Իսրայելի ԱԳ նախարարը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ
ԱշխարհՄարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հետո մեկնարկած և դեռևս անավարտ հաշվարկների հիման վրա Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է հաղթանակի առթիվ, գրում է Ermenihaber-ը:
Կացը, շնորհավորելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշին, ասել է.
«Սա նախագահ Էրդողանին ուղղված ակնհայտ ուղերձ է: Իսրայելի վրա հարձակումն արդեն չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»:
Թուրքական մամուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Կացի խոսքերը որակվել են՝ որպես «սկանդալային»: