Պակիստանում արգելվել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգ օգտագործել
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր գորգերի օգտագործումը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։
Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական միջոցառումների ժամանակ կարմիր գորգի կիրառումը սահմանափակվելու է միայն արարողակարգային նպատակներով։
Ավելի վաղ Շարիֆն ու նրա կաբինետը կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձից և նպաստներից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ