Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
ԱշխարհՈւկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել RT հեռուստաալիքի, «Россия Сегодня» և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ։ Այս մասին Telegram–յան ալիքում հայտնել է ՈւԱԾ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է Gazeta.ru–ն։
Ըստ ՈւԱԾ-ի՝ Սիմոնյանը իբր «2023 թվականի դեկտեմբերին ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության և ռմբակոծությունների շարունակման կոչեր է արել»։
Նշվում է, որ Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի ՔՕ 4 հոդվածներով, այդ թվում՝ «ցեղասպանություն» և «հարձակում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության վրա» հոդվածներով։
Քանի որ կասկածյալը գտնվում է Ռուսաստանի տարածքում, շարունակվում են համապարփակ միջոցառումները նրան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, պարզաբանվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
2023 թվականի մարտին ՈւԱԾ-ն արդեն հայտնել էր, որ Սիմոնյանը կասկածվում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ»։