«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ անձ կկալանավորվի․ մանրամասներ
ԱշխարհՀետաքննությունը միջնորդել է կալանավորել մեկ այլ անձի, ով ներգրավված է «Կրոկուսի» ահաբեկչության գործում՝ Յակուբջոնի Յուսուֆզոդային։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 1-ին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ ողբերգությունից մի քանի օր առաջ տղամարդը գումար է փոխանցել հանցակցին՝ ահաբեկիչներին կացարան տրամադրելու համար։ Ընդ որում, նա հանցագործության կատարումից հետո միջոցների մի մասը ուղարկել է հանցագործներից մեկին։
Յուսուֆզոդային մեղադրանք է առաջադրվել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հաղորդում է գերատեսչության Telegram–յան ալիքը։